Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պաշարները շարունակում են կրճատվել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ նրա արժութային պահուստները կազմել են 7 միլիարդ և 44.2 միլիոն դոլար։ Դա 48.8 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած այս տարվա հունվարի 1-ի հետ (13 միլիարդ և 758.3 միլիոն դոլար)։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները օգոստոսի համեմատ նվազել էին 3.7 տոկոսով կամ 271.2 միլիոն դոլարով։







































