Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգի աճուրդում 6.7 միլիոն դոլարով վաճառվել է մատանի, որը հայտնի «Քաշմիրի գանձը» անվանումով։ Աճուրդն անցկացվել է Sotheby’s աճուրդի տանը։
Ադամանդներով ու շափյուղայով պատված՝ 27.68 կարատանոց մատանին գնել է տեղի կոլեկցիոներներից մեկը։
Բացի այդ, աճուրդում վաճառվել է 42 մոխրագույն մարգարիտներով մանյակ։ Դրա գինը կազմել է 5.27 միլիոն դոլար։










































