The Sun-ը տեղեկացնում է, որ «Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել գերմանական «Շալկե»-ն:
Պարբերականը տեղեկացնում է, որ գելզենկիրխենյան ակումբը սկսել է ուշադրության կենտրոնում պահել Մոյեսին այն բանից հետո, երբ «Այնտրախտ»-ի գլխավոր մարզիչ Արմին Ֆեն նոր պայմանագիր ստորագրեց իր ակումբի հետ:
Մոյեսի պայմանագիր ժամկետն «Էվերթոն»-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և մասնագետը չի ցանկանում նոր համաձայնագիր ստորագրել:
Ներկայումս ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարը Յենս Կելլերն է:






































