Եվրամիության երկրները միասին չպետք է թույլ տան Ռուսաստանին խմբագրել եվրոպական սկզբունքները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Եվրամիությունում մենք բարեբախտաբար կարողացանք համագործակցելով գործել` միասին պատժամիջոցներ սահմանեցինք և հենց միասին մենք մտադիր չենք Ռուսաստանին թույլ տալ խմբագրել սկզբունքները, որոնցով մենք ապրում ենք»,- Եվրախորհրդարանում հայտարարել է Մերկելը, որտեղ նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին:
Մերկելն ընդգծել է, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների վերջին փուլը Փարիզում լավատեսության առիթ է տալիս:







































