Ըստ համացանցային աղբյուրների՝ Apple ամերիկյան կորպորացիան ակտիվորեն աշխատում է իր ձայնային օգնականի զարգացման վրա։ Դրա համար ընկերությունը ոչ միայն նոր աշխատակիցներով է համալրվում, այլև ձեռք է բերում սթարթափներ։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ վերջերս կորպորացիան հերթական գնումն է կատարել: Խոսքը ոլորտում մասնագիտացած Perceptio սթարթափի մասին է։ Նշենք, որ Apple ընկերության ներկայացուցիչներն ավանդաբար հրաժարվում են մեկնաբանլ ձեռք բերման մասին տեղեկությունը։
Գնման նպատակն է տրամադրության տակ մշակումներ ստանալը, որոնք հեռանկարում կօգնեն նվազեցնել Siri ձայնային օգնականի կախվածությունը ցանցին միացումից։









































