Մայրաքաղաքում շատերը չգիտեն, որ երեկ խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, փոփոխված դրույթներին ծանոթ չեն, խորհրդարանական գործընթացներին չեն հետևել:
Շատերը նշեցին, որ գիտեն, որ ձևավորվել են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող տարբեր ճակատներ, բայց մեծ ակնկալիքներ չունեն՝ նախ այն պատճառով, որ երկրում թիվ մեկ խնդիրը սահմանադրությունը չէ, այլ երկրում առաջացած սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացի դրանից՝ հանրահավքներին գրեթե միշտ մասնակցում են, բայց այդպես էլ չեն կարողանում տեսնել, որ որևէ խնդիր լիարժեք լուծում է ստացել:
Մի շարք մարդկանց դիտարկմամբ՝ արդեն պարզ է, որ հանրաքվեն անխուսափելի է, իշխանությունները գործընթացը նախաձեռնել են, ընդդիմություն էլ, կամա թե ակամա, առաջ է շարժվում այդ օրակարգով՝ «ոչ»-ի ճակատներ ձևավորելով, իսկ հասարակությունը այդպես գործընթացից շահող դուրս չի գալու:









































