Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել միջոցառումների փաթեթը` ներառյալ 2014-2020-ին Հունաստանին 35 մլրդ եվրո հատկացնելը: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում:
Համապատասխան որոշմանը կողմ են քվեարկել 586 խորհրդարանական, 87-ը` դեմ, ևս 21-ը` ձեռնպահ:
Ենթադրվում է, որ 20 մլրդ եվրո կհատկացվի եվրոպական կառուցման և ներդրումային հիմնադրամներից, ևս 15 մլրդ եվրո` գյուղատնտեսական հիմնադրամներից:








































