ICE լոնդոնյան բորսայում նավթի հեռանկարային մատակարարումների պայմանագրերի արժեքը նոյեմբեր ամսվա համար մեկ բարելի դիմաց թանկացել է 1,5%-ով՝ հասնելով մինչև $50:
Այս համապատկերի վրա ռուբլին ամրապնդվում է դոլարի նկատմամբ: Այսպես Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է 20 կոպեկով` իջնելով մինչև 64,54 ռուբլի մեկ դոլարի դիմաց: Միևնույն ժամանակ թանկացել է եվրոն 9 կոպեկով` հասնելով մեկ եվրոյի դիմաց 72,49 ռուբլի փոխարժեքի:
Ինչպես նկատում է «Վալես կապիտալ» ընկերության փորձագետ Վասիլի Տանուրկովը, պահպանվում է մեծ հավանականությունը, որ նավթի գնանշումը կաճի ընդունված 47-50 դոլարի սահմաններից` մեկ բարելի դիմաց:
«ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հեռանկարը մինչ այսօր ամբողջությամբ չի գնահատվում շուկայի կողմից, թեև արդյունահանման ծավալները օր օրի կրճատվում են: ԱՄՆ Էներգետիկայի նախարարը կանխատեսել է կայունացում արդեն հոկտեմբեր ամսին: Նավթի գնի աճի համար էական խթան կարող է հանդիսանալ ԱՄՆ նավթի արդյունահանման վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունը, որը կհրապարակվի այս չորեքշաբթի»,- ասել է փորձագետը:









































