ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին բարեխղճորեն կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի բոլոր կետերը: Այդ մասին Պան Գի Մունը հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանի արտգործնախարարը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր: Գլխավոր քարտուղարը Սիրիայի վերաբերյալ նշել է, որ այդ կոնֆլիկտը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և խնդրել է Իրանին օգտագործել իր ազդեցությունն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:






































