Թուրքիայի օդային տարածքի կրկնակի խախտման դեպքում այդ հարցը կարող է դիտարկվել ՆԱՏՕ-ի կողմից՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ծանուցել է, որ ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը սխալմունք է եղել։
«Այն ժամանակ, երբ Բաշար Ասադը թուլացել էր, և նրա հեռանալը ժամանակի հարց էր, Ռուսաստանը ռմբակոծում է Սիրիայում չափավոր ընդդիմության դիրքերը»,- ասել է Դավութօղլուն։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհրաժարվի իր սխալ դիրքորոշումից։









































