Քիչ հետո ԱԺ-ում քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Առաջին լրատվական»-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնում է, որ ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ բացակայում են նիստից, մասնավորապես Վահե Հովհաննիսյանը, էլինար Վարդանյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, ինչպես նաև Ստեփան Մարգարյանը:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ նրանք դեմ են քվեարկելու, իսկ Էլինար Վարդանյանն ու Հայկ Խաչատրյանը քվեարկությունից հետո դուրս են գալու ԲՀԿ-ից և միանալու են Օսկանյանի ստեղծվելիք կուսակցությանը:
Ի դեպ, ԱԺ նիստին չի մասնակցում նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:







































