Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ նրան բողոք հայտնելու երկրի օդային տարածքի խախտման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ թուրքական իշխանությունները նաև կոչ են արել, որ այդպիսի դեպքերն այլևս չկրկնվեն:
Թուրքական գերատեսչությունում հայտարարել են, որ ռուսական ռազմական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը խախտել է հոկտեմբերի 3-ին՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Զավթման համար օդ է բարձրացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչ:









































