Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ռազմական գործողությանը, խախտել են Թուրքիայի օդային տարածքը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 3-ին խախտել են Թուրքիայի օդային տարածքը:









































