Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կառավարության անդամները երեխաների հետ մասնակցել են Կախեթիում խաղողի բերքահավաքին։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարն ու նախարարները խաղող են հավաքել Վաչնաձիանի գյուղում՝ «Խարեբա» ընկերությանը պատկանող խաղողի այգում։
Վարչապետը զրուցել է խաղողագործների հետ, լսել նրանց կարծիքը բերքահավաքի գործընթացի ու մթերման վերաբերյալ։ Ներկայիս կառավարության իշխելու ընթացքում խաղողի այգիների մակերեսը երկրում ավելացել է ավելի քան 4000 հեկտարով։













































