Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Իրաքի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանը փրկվի կործանումից: Հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ տեղեկացնում է ria.ru-ն:
«Ռուսաստան, Սիրիա, Իրան կոալիցիան պարտավոր է հաղթել, կամ տարածաշրջանը կկործանվի»,- ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի Twitter-յան էջում տեղադրված հայտարարության մեջ, որը նա արել է Իրանի Khabar TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Երկրների մեծ մասը զգում են ահաբեկչության վտանգը, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ կողմ են հանդես եկել կոալիցիայի ստեղծմանը, դրա համար էլ ես կարծում եմ, որ այդ կոալիցիայի հաջողության հասնելու հնարավորությունը մեծ է»,- ասել է Ասադը՝ նշելով, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան ստեղծելու ժամանակներից ի վեր ԴԱԻՇ-ի գործողությունների տարածքը միայն ընդլայնվել է, իսկ զինյալների քանակը՝ մեծացել:







































