Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Կալիֆորնիա նահանգի Սան ֆրանցիսկո քաղաքում նախարար Թովմասյանը մասնակցելու է Ամերիկայի հայ իրավաբանների միության ազգային 22-րդ ամենամյա համաժողովին:
Ապրիլի 30-ին նախտեսված է նախարար Հրայր Թովմասյանի «Հայաստանը դատական անկախության և օրենսդրական բարեփոխումների ճանապարհին» թեմայով ելույթը: