Shamshyan.com-ի տեղեկություններով գիշերը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների բաժնի քննիչների կողմից ձերբակալվել է 4 անձ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 10-ից ավելի անձանց բնակարաններում էլ դատարանի կողմից ստացված որոշման հիման վրա խուզարկություններ են կատարվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց հայտնաբերվել էր Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին:
Հրաչ Մուրադյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` դիտավորյալ սպանություն, և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահել, հատկանիշներով:









































