Ռուսաստանի գործողությունները միայն բարդացնում են իրավիճակը Սիրիայում. այսպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, հայտնում է TASS-ը:
Նրա տեսակետից` Ռուսաստանի օդային հարվածները զինյալների դիրքերին և հենակետերին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերին հետ չեն պահի ԴԱԻՇ-ի դեմ ընդլայնված գործողություններ իրականացնելուց:
«Մենք վերլուծում ենք, թե ամեն առավոտ որտեղ են հարվածներ հասցվում: Դրանց ճնշող մեծամասնությունը ուղղված չէ ԴԱԻՇ-ի դեմ: Մենք վկայում ենք, որ Ռուսաստանը ռմբակոծում է այն տարածքները, որտեղ ապրում է քաղաքացիական բնակչություն, սպանում է խաղաղ բնակիչների: Նրանք այդ հարվածներն իրականացնում են «սիրիական ազատ բանակի» վրա, որը պայքարում է Ասադի դեմ»,- ենթադրում է նախարարը:
Ֆելոնը կարծում է, որ Ռուսաստանի օդային հարվածները նշանակալիորեն բարդացնում են Արևմուտքի պլանների իրագործումը` կապված ոչ թռիչքային գոտի, ինչպես նաև փախստականների անվտանգության գոտի ստեղծելու հետ: Նա հաղորդել է նաև, որ Հորդանանի թագավոր Աբդալա II-ի հետ քննարկվել է Սիրիայի հարավում անվտանգության գոտի ստեղծելու հարցը:
t









































