Պապուա Նոր Գվինեայում ավտովթարի հետևանքով զոհվել էր առնվազն 24 մարդ՝ հաղորդում է ավստրալական The Sydney Morning Herald թերթը:
Լեռնային ճանապարհով ընթացած ավտոբուսը ընկել է ժայռից և հայտնվել գետում: Զոհվածների թվում է նաև մի երեխա: Ինը մարդ հոսպիտալացվել է:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը ուղևորվում էր հուղարկավորության:









































