Վերջերս Թյուբինգենի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քունը կարող է ուժեղացնել «իմունային հիշողությունը», հայտնում է Medical News Today-ը: Այսինքն՝ խորը քնի փուլի շնորհիվ՝ ավելի վաղ հանդիպած պաթոգենների մասին տեղեկությունն ավելի լավ է յուրացվում:
Իմունային համակարգը կարող է երկարաժամկետ հիշողություններ ձևավորել, որոնցում ներառված են հակագեների հիմնական գծերը: Այդ համակարգն օրգանիզմին հնարավորություն է տալիս արագ արձագանքել պաթոգեններին, որոնց հետ մարմինն արդեն գործ է ունեցել: Հակագեները պաթոգենների մակերևույթին գտնվող սպիտակուցներ են:
Հանդիպելով բակտերիային կամ վիրուսին՝ իմունիտետը կոդավորում է դրա մասին տեղեկությունը՝ տվյալներ հավաքելով: Ըստ գիտնականների՝ հավաքված տեղեկության միավորումը տեղի է ունենում հենց խորը քնի փուլում:
Հավաքված տեղեկությունն արդյունքում համակարգին հանրավորություն է տալիս ճանաչել ոչ միայն կոնկրետ վիրուսը կամ բակտերիան, այլև դրանց նմանները: Այդպիսով՝ քնի շնորհիվ ձևավորվում է ադապտիվ իմունային պատասխան:







































