Սիրիայում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ինքնաշեն պայթուցիկ նյութերի արտադրամասը ամբողջովին ոչնչացվել է ռուսական Սու-25 կործանիչների կողմից, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Սու-25 կործանիչները Իդլիբի Մարետ-Էն-Նուման շրջանում ամբողջովին ոչնչացրել են գազի բալոնների գործարանի անվան տակ գործող ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների և ֆուգասների խոշոր արտադրամասը»,- ասել է նա:







































