Բոլորն անհամբերությամբ սպասում էին Google-ի Pixel C նորույթի ներկայացմանը։ Այս մասին հայտնում է Supreme2.ru պարբերականը՝ նշելով, որ պլանշետն իր տպավորիչ բնութագրով մեծ ժողովրդականություն կստանա։
Այն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով։ Սարքն ունի 10.2-դյույմանոց դիսփլեյ՝ 2560 x 1800 պիքսել խտությամբ։ Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 3 գբ, իսկ ներկառուցված հիշողությունը՝ 32 կամ 64 գբ։ Սարքն ունի նաև USB Type-C բնիկ։
Նորույթի հետ առաջարկվում է մագնիսական միացմամբ QWERTY ստեղնաշար, որը հնարավորություն է տաիս պլանշետից նոութբուք ստանալ։
Ստեղնաշարի գինը 149 դոլար է։
32 գբ ծավալով նորույթն արժե 500 դոլար, իսկ 64 գբ-ը՝ 600 դոլար։
Սարքը վաճառքում կհայտնվի տարեվերջին։
![]()
![]()









































