The Telegraph-ի փոխանցմամբ՝ ռուս գիտնական, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Անատոլի Բրուշկովը համարձակ փորձ է կատարել, որը ռիսկային է եղել իր կյանքի համար։
Հետազոտողը, որը 2009 թվականին Յակուտիայի սառույցներում հայտնաբերել է Bacillus F «անմահության մանրէն», խոստովանել է, որ այդ վաղեմի միկրոօրգանիզմը, որը գոյություն ունի արդեն 3․5 միլիոն տարի, ներարկել է իր մարմնի մեջ։
Գիտնականը հայտարարել է, որ «չծերացող մանրէի» ներարկումից հետո իրեն հիանալի է զգում, և իրեն թվում է, թե դադարել է հոգնել, սկսել է ավելի շատ աշխատել, զգում է անսովոր աշխուժություն, իսկ վերջին երկու տարում ընդհանրապես չի մրսել։
Գիտնականը հայտարարել է, որ այդ քայլին գնացել է մկների ու ճանճերի վրա միկրոօրգանիզմը հաջողությամբ փորձարկելուց հետո, և չի կարծում, թե դա վտանգավոր է։









































