Բարսելոնայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ գարեջրի ճիշտ օգտագործումն օգնում է նիհարել, սակայն մի պայմանով, որ մարդը չտարվի ճարպոտ խորտիկներով, հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Հետազոտողների դիտարկումները ցույց են տվել, որ օրական կես լիտր գարեջուրն իջեցնում է բարձր ճնշումը, չեզոքացնում շաքարախտը, և դարձնում բարեկազմ:
Գիտնականները մի ճշտում էլ են մտցրել. գարեջուրը դրական կազդի միայն այն դեպքում, եթե թարմ է: Այն գարեջուրը, որը վաճառվում է շշերով և պահվում երեկար ժամանակ, չի տա դրական արդյունք:
Թարմ գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, կալցիում, երկաթ և վիտամիններ, որոնք պաշտպանում են անոթները: Դրանց օգտակարությունն այնքան մեծ է, որ չեզոքացնում է ալկոհոլի վնասները և նպաստում նյութափոխանակության արագացմանը:







































