Վրաստանը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պրագմատիկ քաղաքականությանը: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է TASS-ը:
Ղարիբաշվիլին ասել է, որ «Վրաստանը կառուցողական և պրագմատիկ քաղաքականություն կառաջարկի` ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հետ կապված»: Նա նաև պնդել է, որ «ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության»:
Նրա խոսքերով` «Վրաստանը ձեռնարկել է մի քանի կառուցողական, հստակ քայլեր` Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջխաղացման համար, որտեղ հնարավոր է` առևտրի, տրանսպորտի, մարդասիրական կապերի ոլորտում»:







































