Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի մասնակցությունը «Նապոլի»-ի դեմ խաղին հարցականի տակ է, տեղեկացնում է Football Italia-ն:
Այսօր ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չի կարողացել մարզվել թիմի հետ:
Վերջնական որոշումը կլինի ուրբաթ օրը: Հիշեցնենք, որ «Նապոլի»-ի դեմ խաղին չի մասնակցի նաև թիմի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան:







































