Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը իր 71-ամյակը նշել է մտերիմների շրջանակում՝ նյույորքյան Մանհեթենի Mari Vanna ռուսական հայտնի ռեստորանում: Հավաքվածներն ուրախացրել են նախագահին խորհրդային հայտնի մուլտֆիլմից կոկորդիլոս Գենայի երգով: Այս մասին հայտնում է չեխական Lidovky կայքը:
«Երկուշաբթի օրը նախագահ Միլոշ Զեմանին իր 71-ամյակի օրը Նյու Յորքում Մանհեթենի Mari Vanna ռեստորանում առաջարկել են բորշչ, բլիթներ ու խորոված»,- ասվում է հաղորդագրությունում:
Թե ով է կազմակերպել ծննդյան տոնակատարությունը, ինչու է ընտրվել հենց այդ ռեստորանը և ով է վճարել հաշիվը՝ հայտնի չէ:
«Նախագահ Միլոշ Զեմանի ծննդյան տարեդարձի հյուրերը նրա համար կատարել են կոկորդիլոս Գենայի երգը՝ համանուն մուլտֆիլմից»,- եզրափակում է կայքը:









































