Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Հետաքրքիր զարգացումներ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործընթացի շուրջ։ ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը իր կայքում տեղադրեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայհաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարռթյան կողմից և կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո».– նշված է հաղորդագրության մեջ։ Կարճ ժամանակ անց «Ինտեր ՌԱՕ»-ն չեղյալ հայտարարեց իր այս հաղորդագրությունը և հեռացրեց կայքից։ Ավելի ուշ ճիշտ նույն հաղորդագրությունը հայտնվեց արդեն «Տաշիր» խմբի պաշտոնական կայքէջում ու այլևս չհեռացվեց։ Իսկ արդեն երեկոյան կայքից հեռացված այդ հաղորդագրությունը վերագտավ իր տեղը նաև «Ինտեր ՌԱՕ»–ի կայքում։

Տարածած այս հաղորդագրությունում նշված է, որ գործարքի կողմերն են «Ինտեր ՌԱՕ»–ն և «Տաշիրը»։ Այսինքն ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառողն է, իսկ «Տաշիրը» գնորդն է Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի գործարք, որում «Տաշիրը» որևէ կարգավիճակով ներառված չէր։ Ըստ կառավարության որոշման, հավանություն էր տրվում «Ինտեր ՌԱՕ»–ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվելիք գործարքին։ Կարելի է ենթադրել, որ հենց այս իրավաբանական անհամապատասխանությունն է եղել պատճառը, որպեսզի «Ինտեր ՌԱՕ»–ն չեղյալ համարի իր հաղորդագրությունը։ Սակայն տարօրինակ է, որ ավելի ուշ հաղորդագրությունը վերականգնվեց, ու նաև «Տաշիրը» տարածեց նույն հաղորդագրությունը։ Սա տալիս է մեկ այլ ենթադրության հիմք։ Ամենևին պետք չէ բացառել, որ «Տաշիր» խումբը ձեռք է բերել հենց «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերը։

Տարածված հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցիք, գրված է. «… պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ»։ Հաջորդ նախադասությամբ արդեն հստակեցված է. «Կողմերը նաև համաձայնվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հրազդանի ՊՇԷԿ» ընկերությունները կշարունակեն կատարել նախկինում ստանձնած պարտավորությանները ամբողջ ծավալով»։ Իսկ սա նշանակում է, որ «Տաշիրը» գնում է ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Սա ըստ էության նորություն է՝ նախկինում անգամ ակնարկ չի եղել, որ «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառում է նաև իրեն պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում այլևս սեփականության չի ունենա»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում