Ռուսաստանը ԱՄՆ-ին խնդրել է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ռուսական ավիաուժերը ԴԱԻՇ-ի դիրքերին չեն հարվածում, Մոսկվային նման տվյալներն անհայտ են՝ ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Լավրովը նշել է, որ իրենց ամերիկացի գործընկերների կողմից եղել է մտահոգություն առ այն, որ իբր թիրախներն այն չէին, և նրանք իրենց կասկածներն արտահայտել են ու հաստատել, որ իրենք ինչ-որ ապացույցներ ունեն։ «Մենք խնդրել ենք ներկայացնել դրանք, քանի որ մենք պատասխանատու ենք մեր նպատակների համար»,- ասել է նա։
«Խոսակցություններ են սկսվել այն մասին, որ արդեն ինչ-որ քաղաքացիական անձինք են տուժել այդ հարվածներից, մեզ նման տվյալներն անհայտ են։ Մենք ակնդետ հետևում ենք, որպեսզի այդ հարվածները լինեն թիրախային, որպեսզի թիրախում լինեն բացառապես ահաբեկչական ջոկատների դիրքերը, օբյեկտներն ու սպառազինությունը»,- ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով:









































