Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԴԱԻՇ խմբավորումը վաղուց արդեն Ռուսաստանին հայտարարել է իր թշնամին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, «Իսլամական պետությունը» վաղուց արդեն Ռուսաստանին իր թշնամին է հայտարարել»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ահաբեկիչների կողքին կռվում են տարբեր երկրների հազարավոր քաղաքացիներ, և «եթե նրանք հաջողության հասնեն Սիրիայում, անխուսափելիորեն կվերադառնան իրենց երկրներ, կգան նաև Ռուսաստան»։
Պուտինը միակ ճշմարիտ ուղի է անվանել պայքարը միջազգային ահաբեկչության դեմ։





































