Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ելույթ է ունեցել Արտաքին կապերի խորհրդում:
«Ինչպես դուք հայտարարեցիք, Վրաստանն անհետացել է Վաշինգտոնի, Նյու Յորքի, ԶԼՄ-ների ակտիվ ռադարներից, և մենք ցանկանում ենք վերադարձնել այն քաղաքական գործընթացների քննարկման ձևաչափը, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ում ու մեր երկրում։ Դա բավական տեղին է ոչ միայն Վրաստանի, ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև ԱՄՆ-ի համար։
Վրաստանն ունի բացառիկ դիրք։ Եթե նայենք քարտեզին, ապա Վրաստանը բավական փոքր երկիր է, սակայն շատ մեծ դեր է խաղում, ունի աշխարհագրական ու ռազմավարական շատ կարևոր դիրք, սահմանակից է շատ հետաքրքիր երկրների։ Հետաքրքիր է նաև, որ մենք ասիական հատվածը կապում ենք Սև ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի մասի հետ և դա անում ենք դարերով»,- իր ելույթում ասել է Մարգվելաշվիլին։









































