Twitter-ի նոր արտադրանքը սոցցանցի օգտատերերին թույլ կտա հրապարակել թվիթներ 140-ից ավելի նշաններով: Այս մասին հաղորդում է Re/code պարբերականը:
Թե նոր արտադրանքն ինչ տեսք կունենա՝ հայտնի չէ, հայտնի է միայն, որ այն թույլ կտա սոցցանցում ավելի մեծ ծավալով հաղորդագրություններ հրապարակել: Twitter-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:







































