ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 29 անձանց և կազմակերպությունների դեմ: Վերջինների թվում են նաև ԴԱԻՇ-ի ստորաբաժանումները Հյուսիսային Կովկասում և Աֆղանստանում: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքին:
Ահաբեկիչների թվում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Տաջիկստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Յեմենի և այլ երկրների քաղաքացիներ:








































