XXI դարում աշխարհն ունի որակապես նոր միջազգային ֆինանսական և իրավական գործիքների կարիք։ Այս մասին հայտարարել է Ղազախստանաի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակում համաքաղաքական քննարկման ընթացքում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Նրա խոսքով՝ անդամ պետությունները պետք է միավորեն ջանքերը վերազգային արժույթի ստեղծման համար, որը կհամապատասխանի նախօրեին ընդունված կայուն զարգացման նպատակներին։
Նա ընդգծել է նաև առանց միջուկային զենքի աշխարհի մասին համընդհանր հռչակագրի ընդունման անհրաժեշտությունը։ Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ իր երկիրն ակտիվ քաղաքականություն է իրականացնում այդ ոլորտում։
Ղազախստանի նախագահը նշել է գլոբալ գործընթացներում ասիական պետությունների աճող դերը և այդ առնչությամբ հանդես եկել ՄԱԿ-ի կենտրոնակայանը ասիական որևէ երկիր տեղափոխելու օգտին։










































