Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ահա թե որ ստատուս քվոն է պետք փոխել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի երկու տասնամյակի ընթացքում, հատկապես վերջին տարիներին տարբեր փորձագիտական շրջանակներից ավելի ու ավելի հաճախ է հնարավոր լսել «ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել» արտահայտությունը: Ընդ որում՝ ստատուս քվոյի փոփոխությունը դիտվում է որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնման ճանապարհ, և առավել ևս՝ այն այդպիսի ճանապարհ է դիտվում, այսպես ասած, ապրիորի, առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու:

Այդպիսով առաջանում է ընկալում, որ ովքեր դեմ են ստատուս քվոյի փոփոխությանը, ուրեմն դեմ են կայունությանն ու խաղաղությանը, դեմ են տարածաշրջանային խաղաղ գոյակցության և հակամարտության լուծման հեռանկարին: Ստատուս քվոյի փոփոխությունը դարձել է մի «չափանիշ», որով չափվում է խաղաղասիրությունը: Դա կեղծ չափանիշ է, մտացածին, անհիմն չափանիշ է: Ամենապարզ հանգամանքը դրա կեղծ լիելը հաստատելու համար հենց ներկայիս ստատուս քվոն է: Ի վերջո, Կովկասում ստատուս քվոն փոխվել է պարբերաբար, Արցախի խնդիրը, որպես հակամարտություն, իր պոտենցիալով, ի վերջո, առաջ է եկել ստատուս քվոյի փոփոխության հետևանքով:

Այդ ստատուս քվոն փոխվել է մի գրչի արհեստական հարվածով, նոր ստատուս քվոն ուժի դիրքերից պարտադրվել է ժողովուրդներին, դրվել է ական Կովկասի տակ, այդ ականը հասունացել է Խորհրդային Միության տարիներին և պայթել է մի քանի տասնամյակ անց՝ դառնալով արյունալի պատերազմի և հազարավոր զոհերի ու տասնյակ հազարավոր վիրավորների, միլիոնավոր փախստականների ողբերգություն:

Եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային որևէ ստատուս քվոյի փոփոխության, խաղաղության և կայունության, ապա չափումները պետք է կատարվեն տասնամյակների հեռանկարով: Մենք տեսնում ենք, թե ինչի է բերել ստատուս քվոյի փոփոխությունը տասնամյակներ անց: Եվ մենք տեսնում ենք նաև, որ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ փոխված ստատուս քվոն, փաստորեն, չի բերում կայունության ու խաղաղության: Եվ այդպես, ապրիորի տրամաբանությամբ հարցադրումով պարզ հարց է առաջ գալիս՝ իսկ ի՞նչ երաշխիք, որ փոխվելիք, մատուցվելիք, պարտադրվելիք կամ առաջարկվելիք նոր ստատուս քվոն չի բերելու նոր լարվածության ու պատերազմի՝ լինի տարիներ, թե տասնամյակներ հետո:

Կովկասի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանային խնդիրների արմատը, հիմքը ստատուս քվոն չէ, այլ հակառակը՝ արհեստական ստատուս քվոների սահմանումն ու պարտադրումը: Ներկայիս ստատուս քվոն թերևս առավելագույնս բնական է, քանի որ ղարաբաղյան առաջին պատերազմի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով հայերը վերահսկողություն են հաստատել հայկական տարածքների վրա, միաժամանակ ռազմա-քաղաքական հավասարակշռություն ապահովել աշխարհագրական իմաստով: Ցանկացած կայունության և խաղաղության առաջնային երաշխիքը դա հավասարակշռող գործոններն են տարբեր ոլորտներում կամ հարթություններում: Աշխարհագրական, ռազմավարական տեսանկյունից այդ հավասարակշռությունը ապահովված է, և փոխել ստատուս քվոն կնշանակի խախտել այդ հավասարակշռությունը, խախտել տարածաշրջանային հավասարակշռության եզակի սեգմենտը, ինչը կնշանակի փաստացի հանել Կովկասի կայունության և խաղաղության հեռանկարի առայժմ միակ քիչ թե շատ շոշափելի քարը, որ դրվել է ղարաբաղյան հակամարտության պատերազմական առաջին փուլում հայկական զինուժի հաղթանակի շնորհիվ:

Սրան զուգահեռ, իհարկե, հետաքրքիր քննարկման տեղ կա, եթե «ստատուս քվոն փոխելու» արտահայտությունը դիտարկում ենք այլ տեսանկյունից՝ քաղաքակրթական, մշակութային, տնտեսական, քաղաքական ստատուս քվոյի փոփոխության տեսանկյունից: Այդ տեսանկյունից, իհարկե, Կովկասի ստատուս քվոն չի կարող հավերժ պահպանվել, ու երիցս իրավացի են բոլոր նրանք, ովքեր այդ արտահայտությունն անելիս նկատի ունեն հենց վերը թվարկված շերտերը, ոչ թե Ղարաբաղի առաջին պատերազմի արդյունքում ամրագրված աշխարհագրական-ռազմավարական սահմանները:

Իրապես, քաղաքակրթական ստատուս քվոն պահանջում է փոփոխություն, շտապ փոփոխություն: Միայն տարածաշրջանի քաղաքակրթական դիմագիծը փոխելով է հնարավոր հասնել տևական խաղաղության: Այստեղ իդեալականը այն է, երբ եվրոպական արժեհամակարգը գերակա է դառնում նախևառաջ Ադրբեջանում՝ վերջ տալով հայատյացության և այլատյացության քաղաքականությանը, իսկ հետո նաև Հայաստանում՝ վերջ տալով ռուսական կայսրության գերակայությանը, ու արդյունքում որակապես այլ հասարակական-քաղաքական ստատուս քվոյի պայմաններում է հայտնվում թե՛ տարածաշրջանը, թե՛ հակամարտության կարգավորման գործընթացը:

Բայց գործնականում դա գրեթե անիրականանալի տարբերակ է, քանի որ մի շարք հանգամանքների պատճառով դժվար է պատկերացնել Ադրբեջանի խանական ստատուս քվոյի փոփոխություն: Միևնույն ժամանակ, քաղաքակրթական ստատուս քվոն տարածաշրջանում կարող է փոխել Երևանը՝ միակողմանիորեն: Դա պահանջում է պետության արագ և լայնածավալ արդիականացում, բարեփոխում բոլոր առումներով, այլ որակի պետության ձևավորման գործնական, առարկայական, համոզիչ գործընթաց: Հայաստանի համար դա անվտանգության խնդիր է, որովհետև նաև այդպիսով էապես փոխելով, այսպես ասած, աշխարհաքաղաքական ստատուս քվոն Ադրբեջանի համեմատ՝ Հայաստանը կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում և հետևաբար՝ նաև աշխարհաքաղաքական մոտեցումը թե՛ հակամարտությանը, թե՛ հակամարտող կողմերին:

Դա նշանակում է կտրուկ ոչ միայն ավելացնել արդիականության տարբերությունն Ադրբեջանի խանական համակարգի համեմատ՝ իսկ դրա համեմատ Հայաստանը գուցե չակերտներով, բայց անկասկած արդիական է նաև այսօր, այլ նաև դուրս գալ Ռուսաստանից գաղութային կախվածությունից: Այդ ստատուս քվոն, իհարկե, անհրաժեշտ է փոխել՝ հակամարտության գոտում լարված իրավիճակն ու ընդհանրապես հակամարտության երկու տասնամյակի տրամաբանությունը, միջազգային ընկալումը փոխելու համար: Այդտեղ է թե՛ Հայաստանի ու Ղարաբաղի, թե՛ տարածաշրջանի երկարատև խաղաղության և կայունության օպտիմալ նախադրյալը, ու հենց այդ ուղղությամբ պետք է աշխատեն բոլոր նրանք, ում ձեռնտու է այդ խաղաղության և կայունության հեռանկարն ու Կովկասի խաղաղ ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում