«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հյուսիսի Կունդուզ քաղաքի բանտից ազատել են հարյուրավոր բանտարկյալների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ձեռքի նռնականետներով զինված գրոհայինները շենքից դուրս են մղել անվտանգության աշխատակիցներին և զավթել բանտը։
Նշվում է, որ գրոհայինների կողմից ազատված բազմաթիվ կալանավորներ հանդիսանում են իսլամիստներ։
«Թալիբանը» պետական նշանակության մի քանի շենքեր է զավթել քաղաքում գիշերը կատարված հարձակման արդյունքում։ Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել քաղաքի հրապարակում «Թալիբանի» դրոշը բարձրացնելու մասին։








































