Գերմանական Bimmertoday.de պարբերականը հրապարակել է BMW X4 M քրոսովերի առաջին պաշտոնական լուսանկարները:
Քրոսովերի բազային տարբերակից նորույթը տարբերվում է բամպերի ավելի ագրեսիվ ուրվագծերով, հետևի դիֆուզորով, Long Beach Blue ֆիրմային կապույտ էմալով և 20-դյույմանոց անվասկավառակներով: Փոխվել են նաև հետևի տեսողության հայելիների կորպուսները:
Իսկ ներքին հարդարանքում կարելի է նկատել նոր սպորտային նստատեղերի, դիմային պանելի վրա ալյումինե ներդիրների հայտնվելը:
Պարբերականը նշում է, որ նորույթը կունենա 3-լիտրանոց 6-մխոցանի բենզինի շարժիչ, 360 ձիաուժ հզորությամբ: BMW X4 M-ը 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կլինի 250 կմ/ժ:
Սպասվում է, որ նորույթի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակներս:



















































