Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Տեխաս նահանգի զորավարժարանում հաջողությամբ անցկացվել են Falcon 9 արդիականացված հրթիռների փորձարկումները։ Այդ մասին հայտնում է Space Flight Now կայքը։
Հրթիռը պատրաստում են 2015 թվականի նոյեմբերին Կանավերալ հրվանդանից SES 9 եվրոպական արբանյակի արձակմանը։ Դրա շարժիչները ստացել են կառավարման նոր համակարգ, որը կարող է վառելիքն այրել ավելի բարձր ճնշման ներքո։ Սեպտեմբերի 21-ի փորձարկման ժամանակ Falcon 9-ի շարժիչը միացրել են 15 վայրկյանով։ SpaceX-ը ցուցադրել է Falcon 9 արդիականացված հրթիռի փորձարկման տեսանյութը։







































