Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ-ի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հանդիպումն անցկացվել է դռնփակ պայմաններում և տևել է 45 րոպե։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի փոխվարչապետ Ջևդեթ Յըլմազը, արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ կապերը, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի ու Եմենի հարցերը։ Ռուհանին ու Դավութօղլուն կողմ են արտահայտվել երկու երկրների կապերի խորացմանն ու տարածաշրջանային հակամարտությունների հարցի շուրջ երկխոսության շարունակմանը։










































