«Դուջուան» հզոր թայֆունը խաթարել է Օկինավայի և Թայվանի միջև գտնվող Ճոպանիայի առանձին կղզիների հետ տրանսպորտային հաղորդակցությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը
Հաղորդվում է, որ արդեն չեղյալ է հայտարարվել 90 տեղական ավիաչվերթ, ամբողջությամբ դադարեցվել է շոգենավերի և բեռնատար նավերի երթևեկությունը:
Թայֆունի կենտրոնական մասում քամու արագությունը հասնում է 70 մ/վ-ի: Այն 20կմ/ժ արագությամբ շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ դեպի Թայվան, ապա Չինաստանի ափեր:
Սպասվում է, որ երկուշաբթի երեկոյան թայֆունը կհասնի ճապոնական Սակիսիմա կղզիներին:









































