52-ամյա դերասան Ջոնի Դեփը պատրաստվում է երրորդ անգամ հայր դառնալ: Աստղին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրա կինը` Էմբեր Հերդը, կարիերայում փոքրիկ ընդմիջում է անում երեխա լույս աշխարհ բերելու պատճառով: Նշվում է, որ նրանք նախատեսում են երեխա ունենալ մինչև Նոր տարի:
Այս փաստի օգտին է վկայում այն, որ աշխատանքում խորասուզված Էմբերն առաջիկա մեկ տարվա համար մերժել է բոլոր առաջարկությունները:








































