Friday, 03 07 2026
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է

Սրբալույս մյուռոնի օրհնություն Մայր աթոռ Սբ․ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեկնարկեց Սրբալույս Մյուռոնի օրհնությունը: 7 տարին մեկ անգամ անցկացվող արարողությանը մասնակցելու են եկել Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի նվիրապետական առոթների առաջնորդները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ:

Մայր Աթոռի Սուրբ Տրդատ Բաց Խորանում տեղադրված է Մյուռոնի արծաթյա կաթսան, որում գտնվում է ձիթենու անարատ յուղից, փշատենու բալասանից ու քառասուն խոտաբույսերից եփված պատրաստուկը, որը 40 օր շարունակ դրված է եղել Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին:

Մինչ օրհնությունը Վեհափառ Հայրապետը Վեհարանում զգեսավորվում է հայրապետական շուքով: Նույն կերպ զգեստավորվում են նաև 12 եպիսկոպոսները: Վեհափառին շրջապատած հոգևոր դասը Վեհարանից ուղղևորվում է դեպի Մայր Տաճար, այնուհետև Բաց խորան: Երկշարք` Վեհափառի աջ և ձախ կողից, ընթանում են վեց եպիսկոպոսներ` Սուրբ Մյուռոնի օրհնության համար անրաժեշտ Հայ եկեղեցու ավանդական սրբությունները:

Վեհափառի աջ կողմից ընթացող եպիսկոպոսները տանում են Վազգեն Առաջինի կողմից Մատենադարանին նվիրաբերված 10-11-րդ դարի Ս. Ավետարանը, Ծաղկանց նյութերի անոթը, Ս. Արիստակես Հայրապետի Աջը, Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի Աջը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը և Կենաց Փայտը: Ձախակողմյան եպիսկոպոսները տանում են բալասանի անոթը, հին Մյուռոնը` Մեռոնաթափ աղավնիով, Ս. Հակոբի Աջը, Ս. Թովմաս առաքյալի Աջը, Ս. Թադեոս առաքյալի Աջը և աստվածամուխ Ս. Գեղարդը:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնի օրհնությունը կատարում է Կենաց Փայտի մասունքը կրող Ս. Խաչով, Ս. Գեղարդով, և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով:
Մյուռոնօրհնեքից հետո Մյուռոնի կաթսան, շղարշով ծածկված, 7օր շարունակ մնալու է Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանին` ի համբույր հավատացյալների և Մայր Աթոռ եկող ուխտավորների:

Հայ Առաքելական եկեղեցին Մյուռոնօրհնեքի արարողությունը կատարում է 7 տարին մեկ անգամ: Այդ նպատակով աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռում են հավաքվում ուխտավորները, կրոնական բարձրաստիճանպաշտոնյաներ: Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերիարմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ 0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուսշղարշով։ Քառասուն օր շարունակ երեկոյան ժամերգությունից հետո հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով։ Մյուռոնօրհնեքի նախատոնակին՝ գիշերը, հսկում էկատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։

Սուրբ մյուռոնով են կատարվում և սրբագործվում եկեղեցական ծիսակարգը` Ջրօրհնեքը, Մկրտությունյ, քահանաների,եպիսկոպոսների և կաթողիկոսի օծման արարողությունները և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում