Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Facebook սոցկայքի վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել նրա հիմնադիր՝ Մարկ Ցուկերբերգին, սոցկայքում ռասիստական մեկնաբանությունների հետ կապված: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպման շրջանակներում Մերկելը հայտարարել է, որ Facebook-ի ղեկավարությունը հաշվի չի առնում Բեռլինի ցանկությունները նմանատիպ երևույթների դեմ պայքարելու հետ կապված:
Իր հերթին, Ցուկերբերգը պատասխանել է, որ ընկերությունում պետք է աշխատել դրա շուրջ:









































