Միլանում Նորաձևության շաբաթվա շրջանակներում ամենահիշարժան և ինքնատիպ հավաքածուներից մեկը ցուցադրեց Prada ապրանքանիշը: Հայտնի դիզայներ Միուչա Պրադան առաջարկում է 2016-ի գարունն ու ամառը դիմավորել վառ և կրեատիվ հագուստներով, որոնք կգրավեն շրջապատի ուշադրությունը՝ գրում է 7days.ru-ն:
Հանդիսատեսը պոդիումին տեսել է շատ արտասովոր բաներ՝ և՛ աքսեսուարներում, և՛ զարդերում: Նորաձևության փորձագետներից մեկը հավաքածուն համեմատել է հիասքանչ գեղարվեստական ցուցահանդեսի հետ:












































