The Syrian Observatory for Himan Rights իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հայտնում են, որ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների ներկայությունը Սիրիայում «նշանավորվել է» 3207 մահապատիժներով:
ԴԱԻՇ-ի զոհերի թվում են 98 կին և 76 երեխա:
Ինչ վերաբերում է Իրաքում ԴԱԻՇ-ի զոհերին` The Iraq Observatory for Himan Rights-ը գրոհայինների կողմից մահապատժի ենթարկվածների ընդհանուր թիվը գնահատել է 7700 մարդ:
Իրավապաշտպանները պնդում են, որ խոսքը բացառապես մահապատժի ենթարկված զինվորականների ու խաղաղ բնակիչների մասին է:









































