Թեհրանի և «վեցյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը կարող է սկսվել 2015-ի ավարտին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, գրում է RIA Novosti-ն:
Ըստ Ռուհանիի` «դրա համար պայմանները հասունացել են»:
Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցյակը» հուլիսի 14-ին ձեռք են բերել պատմական համաձայնագիրը` Իրանի ատոմի խնդրի կարգավորման շուրջ:









































