Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պլանավորում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի «դաշտերում» հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռհոդսը հայտարարել է, որ իրենք չունեն Իրանի նախագահի հետ հանդիպելու պլաններ և նման հանդիպում չեն ակնկալում։







































