Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի դաշնային բոլոր հողերին միաժամանակ հատկացնել 4.1 մլրդ եվրո հաջորդ տարում, որպեսզի նրանք կարողանան ընդունել ռեկորդային թվով փախստականներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային հողերի վարչապետների հետ հանդիպում է անցկացնում: Դրանում քննարկվում է, թե ինչպես կոնկրետ օգնել նրանց իրենց տարածքներում ներգաղթյալներ ընդունելուն: Նախատեսվում է, որ այս տարի երկրում մոտ 800 հազար փախստական կհայտնվի:







































