Տոկիոյի համալսարանի և H2L ստարտափի ինժեներները օգտվողներին հատուկ թևնոց են առաջարկում, ինչը վիրտուալ առարկաների հետ շփման զգացողություն է ստեղծում: Այդ մասին տեղեկությունը հրատարակված է Kickstarter-ում:
UnlimitedHand անունով սարքը ամրացվում է օգտվողի նախաբազուկին: Թևնոցը ոչ միայն կարող է վերլուծել առանձին շարժումներ, այլ նաև դրանք ինքնուրույն առաջացնել` էլեկտրական իմպուլսների միջոցով:
Այդպիսով` մշակողները վիրտուալ աշխարհի առարկաների հետ փոխազդեցության շնորհիվ կարողացել են հասնել «վերադարձի» էֆեկտին: Թևնոցը օգտագործվում է VR-ակնոցների հետ միաժամանակ և համատեղելի է Arduiono պլատֆորմին: Ցանկության դեպքում օգտվողը ինքը կարող է ծրագրավորել թևնոցը:









































