Ավստրալիայի բնակչուհի Լյուսի Քելին` խնայելով սեփական ժամանակը, ռոբոտին ուղարկել է նոր iPhone-ի համար հերթ կանգնելու, հայտնում է Mashable.com-ը:
Մինչև iPhone 6S-ի և iPhone 6S Plus-ի վաճառքի հանվելը շատ քիչ ժամանակ է մնում, այդ պատճառով «առաջին ալիքի» երկրներում մարդիկ արդեն հերթ են կանգնում դրանք գնելու համար:
Քանի դեռ Լյուսին նստած էր իր գրասենյակում, նրա նույնպես Լյուսի անունով ռոբոտը կանգնած էր հերթի մեջ: Atomic 212 ընկերությունը, որտեղ աշխատում է Լյուսին, մշակել է 6 այդպիսի ռոբոտ: «Մենք ռոբոտներին օգտագործում ենք ամեն ինչի համար, որպեսզի ցույց տանք, թե ինչի են ընդունակ նոր տեխնոլոգիաները: Դա լավ օրինակ է այն բանի, որ ապագան պատկանում է տեխնոլոգիաներին»,- ասել է Լյուսին:











































